Ռատի Բրեգաձեն այցելել է Քոբուլեթիի և Մուխաեստատե գյուղի հասարակական կենտրոններ
Ռատի Բրեգաձեն այցելել է Քոբուլեթիի և Մուխաեստատե գյուղի հասարակական կենտրոններ

Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն շարունակում է հանդիպումները Արդարադատության նախարարության տարածաշրջանային ներկայացուցչությունների հետ։ Արդարադատության նախարարն այցելել է Քոբուլեթիի և Մուխաեստատե գյուղի համայնքային կենտրոններ։

«Արդարադատության նախարարը տեղում ծանոթացել է կենտրոնների աշխատանքային ընթացքին և անձնակազմի և օգտատերերի կարիքներին։ Ռատի Բրեգաձեն կոնկրետ հանձնարարականներ է տվել Մուխաեստատե գյուղի համայնքային կենտրոնի ղեկավարությանը ծառայությունների հասանելիությունն էլ ավելի մեծացնելու նպատակով և սահմանել այս ուղղությամբ հետագա գործողությունների ծրագիր»,- ասել են Արդարադատության նախարարությունից։

Արդարադատության նախարարն այցելել է նաև Բաթումիի թիվ 3 քրեակատարողական հիմնարկ։

Նախարարությունից հայտնում են, որ արդարադատության նախարարը շարունակում է այցելել երկրի մաստաբով նախարարության համակարգի տարածքային գրասենյակներ։