Ռատի Բրեգաձե. Եվրոպական միությանն ինտեգրվելու ճանապարհին մեզ համար չափազանց կարևոր է սերտ ոլորտային համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ
Ռատի Բրեգաձե. Եվրոպական միությանն ինտեգրվելու ճանապարհին մեզ համար չափազանց կարևոր է սերտ ոլորտային համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն Չեխիայում ընթացող նախարարական նստաշրջանի շրջանակներում շարունակում է երկկողմ հանդիպումները ԵՄ անդամ երկրների արդարադատության նախարարների հետ։ Վրաստանի արդարադատության նախարարը հանդիպել է նաև հույն գործընկերոջը։ Արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն, Ռատի Բրեգաձեն Կոստաս Ցյարիսի հետ խոսել է միջազգային հարաբերությունների կարևորության մասին և հույս հայտնել, որ Վրաստանի և Հունաստանի արդարադատության նախարարությունների միջև ոլորտային համագործակցությունն ավելի կխորանա։ Կողմերը խոսել են հարաբերությունների շարունակման հնարավոր ուղղությունների մասին։ Վրաստանի արդարադատության նախարարը հույն գործընկերոջն առաջարկել է համագործակցության հուշագիր ստորագրել Վրաստանի եւ Հունաստանի արդարադատության նախարարությունների միջեւ։

«Վստահ եմ, որ հուշագիրը հիանալի հարթակ կստեղծի մեր համագործակցության հետագա ամրապնդման համար և դռներ կբացի նոր նախաձեռնությունների համար»,- ասել է Ռատի Բրեգաձեն։

Արդարադատության նախարարությունը նշում է, որ միջազգային համագործակցության ամրապնդումը Վրաստանի արդարադատության նախարարության 10-ամյա ռազմավարության առաջնահերթ ուղղությունն է։