Ռատի Բրեգաձե. Եթե այսօր իշխանության լիներ «Ազգային շարժումը», երեք բանտարկյալի փոխարեն կունենայինք երեք դիակ
Ռատի Բրեգաձե. Եթե այսօր իշխանության լիներ «Ազգային շարժումը», երեք բանտարկյալի փոխարեն կունենայինք երեք դիակ

Փախած դատապարտյալներին հանձնվելու կոչի վերաբերյալ ընդդիմության հայտարարությունները հերթական անգամ ցույց են տալիս «Ազգային շարժման» մոլագար դեմքը,- լրագրողների հետ զրույցում ասաց Վրաստանի արդարադատության նախարարը։

Ռատի Բրեգաձեի խոսքով՝ իշխանությունը գործում է մարդասիրական մեթոդներով՝ կոչ անելով հետախուզվողին ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին։

«Ինչ վերաբերում է ընդդիմության այն հայտարարություններին, որոնց դա դուր չի եկել և այլ մեթոդների կողմնակից է, նրանք հերթական անգամ հանրությանը ցույց են տվել իրենց մոլագար դեմքը և «Ազգային շարժման» ռեժիմի դեմքը։ Այս ռեժիմը բացահայտ հայտարարում էր, որ չի խնայում գնդակներ հանցագործների համար՝ ուղղաթիռից սպանելով ողջ ընտանիքներ, երբ որոնողական աշխատանքներ էին ընթանում, երբ նախարարները երկու դիակ էին պահանջում։ Ուղիղ կասեմ, եթե այսօր «Ազգային շարժումը» լիներ, երեք բանտարկյալի փոխարեն երեք դիակ կունենայինք»,- ասաց նախարարը։