Ռատի Բրեգաձե. Երևանում ներկայացրել ենք Արդարադատության շարժական տունը PROBBOX-ը, ծանոթացրել ենք, թե ինչպես է Վրաստանում իրականացվում հողերի համակարգված գրանցումը
Ռատի Բրեգաձե. Երևանում ներկայացրել ենք Արդարադատության շարժական տունը PROBBOX-ը, ծանոթացրել ենք, թե ինչպես է Վրաստանում իրականացվում հողերի համակարգված գրանցումը

Վրաստանի արդարադատության նախարարը և նրա տեղակալներ Թամար Տղեշելաշվիլին և Բուբա Լոմուաշվիլին Երևան կատարած այցի ընթացքում հայկական կողմի համար անցկացրել են Վրաստանի հաջողված բարեփոխումների լայնածավալ շնորհանդեսը։ Այդ մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արդարադատության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ վրացական պատվիրակությունը մեծ լսարանի առաջ ներկայացրել է վրացական նորամուծությունները՝ շարժական արդարադատության տների, PROBBOX և հողի գրանցման համակարգված բարեփոխում։

«Մենք մեր հայ գործընկերներին ներկայացրել ենք վրացական բարեփոխումները, որոնք վերջերս իրականացնում է Արդարադատության նախարարությունը։ Մասնավորապես, մենք ներկայացրել ենք Արդարադատության շարժական տունը, ինչպես նաև բոլորովին նոր և նորարարական արտադրանքը, ինչպիսին է PROBBOX-ը, ներկայացրել ենք, թե ինչպես է Վրաստանում իրականացվում հողերի համակարգված գրանցումը»,- ասել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։

Միևնույն ժամանակ, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Թամար Տղեշելաշվիլիի խոսքերով, վրացական նորամուծությունները հայկական կողմի համար շատ հետաքրքիր են եղել, և Հայաստանում դրանց ներդրման համար համագործակցությունը կշարունակվի ապագայում։ Այդ նպատակով վրացական պատվիրակությունը հայկական կողմին հրավիրել է Թբիլիսի։

Արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ փոխնախարար Բուբա Լոմուաշվիլին լսարանին ներկայացրել է PROBBOX-ը։ Նրա խոսքով, վրացական կողմը պատրաստ է աջակցել Հայաստանին պրոբացիոն համակարգի ներդրման հարցում։ Հողային գրանցման համակարգի բարեփոխման շնորհանդեսը վարել է Հանրային ռեեստրի ղեկավար Օլեգ (Բաչո) Թորթլաձեն։

Հայաստանի արդարադատության նախարարն անձամբ զննել է արդարադատության շարժական տների մեքենաները եւ վրացական նորամուծությունը անվանել «շատ տպավորիչ»։

«Մենք միշտ գիտեինք, որ Վրաստանն ունի հանրային ծառայությունների ոլորտում լավագույն փորձը։ Բայց երբ վրացի գործընկերն ինձ ասաց մի նոր գաղափարի մասին, որը վերաբերում էր շրջաններում շարժական արդարադատության տների ներդրմանը, դա շատ տպավորիչ էր։ Ես չէի կարող պատկերացնել, թե որքան լավ նախաձեռնություն կլիներ ժողովրդի համար։ Սա կատարյալ ծառայություն է ցանկացած քաղաքացու համար երկրի ցանկացած մասում: Հուսով եմ, որ մեզ մոտ կկարողանանք կյանքի կոչել այս գաղափարը»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Արդարադատության նախարարի այցը Հայաստան կավարտվի հունվարի 28-ին: