Ռատի Բրեգաձե. Երբ բժիշկների առաջարկությունը լինի, Սաակաշվիլիին կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ
Ռատի Բրեգաձե. Երբ բժիշկների առաջարկությունը լինի, Սաակաշվիլիին կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով, երբ բժիշկների առաջարկությունը լինի, Սաակաշվիլին կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ։

Ըստ նրա՝ բանտարկյալը պետք է պատիժը կրի քրեակատարողական հիմնարկում, սակայն առողջական վիճակի պատճառով Սաակաշվիլին ներկայումս գտնվում է բուժհաստատությունում։

«Ես նախկինում ասել եմ և հիմա էլ կկրկնեմ, որ երբ բժիշկների հանձնարարականը լինի, իհարկե, Սաակաշվիլին կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ։ Դատապարտյալ բանտարկյալն իր պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում, սակայն առողջական վիճակի պատճառով, ինչպես շատ այլ բանտարկյալներ, Սաակաշվիլին ներկայումս գտնվում է բժշկական հաստատությունում», – ասել է Ռատի Բրեգաձեն։