Ռատի Բրեգաձե. Երանի Վրաստանում լինեին ուժեղ ընդդիմադիր կուսակցություններ, հետաքրքիր չէ հակադրվել նրանց, ում գործունեությունը սահմանափակվում է փոքր ցույցերով ու մեծ խոսափողներով
Ռատի Բրեգաձե. Երանի Վրաստանում լինեին ուժեղ ընդդիմադիր կուսակցություններ, հետաքրքիր չէ հակադրվել նրանց, ում գործունեությունը սահմանափակվում է փոքր ցույցերով ու մեծ խոսափողներով

Երանի Վրաստանում ուժեղ քաղաքական կուսակցություններ լինեին: Իսկապես հետաքրքիր չէ հակադրվել այն մարդկանց, ովքեր նույնիսկ չեն կարողանում փաստարկներ ներկայացնել, նրանք խնդիրներ ունեն հիմնավորումների հետ, նրանց քաղաքական գործունեությունը սահմանափակվում է միայն փոքր ցույցերով և մեծ խոսափողներով,- ասել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։

Նրա խոսքով, անցյալի փորձը ցույց է տալիս, որ ընդդիմադիր կուսակցությունների համագործակցությունն այնքան էլ հաջող չի եղել, եւ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի այս դեպքում։

«Իրենց որոշելիքն է, թե ինչ ձևով են կոնսոլիդացվելու, սակայն, ինչպես գիտեք, այլևս ընտրական դաշինքներ չեն լինի, և եթե նրանք որոշեն ստեղծել մեկ կուսակցություն և մասնակցել մեկ կուսակցության ցուցակով, ապա խնդրեմ: Ինչ վերաբերում է անցյալի փորձին, ինչպես տեսանք, ընդդիմադիր կուսակցությունների համագործակցությունը մի շարք դեպքերում այնքան էլ հաջող չի եղել, և թե ինչ կլինի այս դեպքում, դժվար կլինի կանխատեսել։ Ես իսկապես կցանկանայի, որ Վրաստանում ուժեղ քաղաքական կուսակցություններ լինեին։ Մեզ համար էլ ավելի հետաքրքիր կլինի, քանի որ իրականում հետաքրքիր չէ հակադրվել նման մարդկանց, ովքեր չեն կարողանում փաստարկներ ներկայացնել, նրանք դժվարանում են հիմնավորումներում, և նրանց քաղաքական գործունեությունը սահմանափակվում է միայն փոքր ցույցերով, մեծ խոսափողներով։ Կցանկանայի, որ ուժեղ ընդդիմադիր կուսակցություններ լինեին, և մենք նրանց հետ հետաքրքիր բանավեճ ունենայինք»,- ասել է Ռատի Բրեգաձեն։