Ռատի Բրեգաձե. Վրաստանի ժողովուրդն է որոշում կայացնում, թե ինչպիսին կլինի իշխանությունը, մի կուսակցություն կլինի մեծամասնությունում, թե՞ մի քանիսը, կստեղծվի կոալիցիա, թե՞ ոչ
Ռատի Բրեգաձե. Վրաստանի ժողովուրդն է որոշում կայացնում, թե ինչպիսին կլինի իշխանությունը, մի կուսակցություն կլինի մեծամասնությունում, թե՞ մի քանիսը, կստեղծվի կոալիցիա, թե՞ ոչ

Վրաստանի ժողովուրդն է որոշում կայացնում, թե ինչպիսին կլինի իշխանությունը, մի կուսակցություն կլինի մեծամասնությունում, թե՞ մի քանիսը, կստեղծվի կոալիցիա, թե՞ ոչ,- հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։

Բրեգաձեին հարցրել են Սալոմե Զուրաբիշվիլիի «France 24»-ին տված հարցազրույցի մասին, որտեղ նախագահն ասել է. «2024 թվականի հոկտեմբերին տեղի կունենան ընտրություններ, միգուցե մենք տեսնենք էվոլյուցիա, հնարավորինս կայուն և հանգիստ, որը մեզ կտանի դեպի կոալիցիոն կառավարություն: Եթե ​​ունենանք ժողովրդավարական ընտրություններ, դա թույլ կտա նոր կոալիցիա ստեղծել»:

Ռատի Բրեգաձեի խոսքով՝ ամեն ինչ կլինի վրացի ընտրողների կամքի համաձայն։

«2024 թվականի ընտրություններում Վրաստանի բնակչությունը կհայտնի իր դիրքորոշումը, և ամեն ինչ կլինի մեր ընտրողների կամքին համապատասխան»,- ասել է Ռատի Բրեգաձեն։