Ռատի Բրեգաձե. Ուրախ ենք Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի կտրուկ բարելավման համար, բժիշկների հանձնարարականից հետո նա կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ
Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով՝ ինքը հաստատում է Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի բարելավումը։ Այդ մասին նա ասաց լրագրողներին։
Ինչպես նշել է Բրեգաձեն, բժիշկների համապատասխան որոշմամբ Միխեիլ Սաակաշվիլիին «Վիվամեդից» անմիջապես կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ։
«Մենք հաստատում ենք առողջության բարելավման վերաբերյալ եզրահանգումը։ Ուրախ ենք, որ նրա առողջական վիճակը կտրուկ բարելավվել է, և երբ լինի բժիշկների համապատասխան որոշումն ու հանձնարարականը, նա անպայման կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ»,- ասել է Ռատի Բրեգաձեն։