Ռատի Բրեգաձե. Ներկ ցողելու լուսանկարի տարածումը բարոյական տեռոր է և բռնության դրդում, այս երկրում երեխաներն էլ ունեն սոցիալական ցանցեր
Ռատի Բրեգաձե. Ներկ ցողելու լուսանկարի տարածումը բարոյական տեռոր է և բռնության դրդում, այս երկրում երեխաներն էլ ունեն սոցիալական ցանցեր

Ներկ լցնողից ավելի շատ վախկոտ է նա, ով հավանություն է տալիս և գովում նրա վարքագիծը,- այս մասին սոցցանցում գրել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։

Նրա խոսքով, ներկ ցողելու լուսանկարի տարածումը բարոյական տեռոր է և բռնության դրդում։

«Ներկ լցնողից ավելի շատ վախկոտ է նա, ով հավանություն է տալիս և գովում նրա վարքագիծը։ Այս լուսանկարի տարածումը բարոյական տեռոր է և բռնության դրդում: Մտածեք նախքան կոճակը սեղմելը: Այս երկրում երեխաներն էլ ունեն սոցիալական ցանցեր»,- գրել է Ռատի Բրեգաձեն։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրությունների ամփոփիչ նիստում «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Կիրթաձեն չբացահայտված նյութ է ցողել ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի վրա։