Ռատի Բրեգաձե. Նախադեպ չկա, և օրենսդրությունը թույլ չի տալիս դատապարտյալին արտասահման տանել
Ռատի Բրեգաձե. Նախադեպ չկա, և օրենսդրությունը թույլ չի տալիս դատապարտյալին արտասահման տանել

Վրաստանում, և դա օրենքի պահանջն է, դատապարտված բանտարկյալն իր պատիժն է կրում Վրաստանի տարածքում,- այսպես է պատասխանել արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն «Իմեդի»-ի եթերում Միխեիլ Սաակաշվիլիին արտերկիր տեղափոխելու պահանջի մասին հարցին:

Նախարարի խոսքով` դատապարտյալին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու նախադեպ չկա:

«Սրա նախադեպը չկա եւ օրենքը թույլ չի տալիս դատապարտյալին արտասահման տանել։ Ես ևս մեկ անգամ ասում եմ, որ մենք միշտ գործելու ենք օրենքի խստիվ պահպանմամբ և, բնականաբար, բժիշկների հանձնարարականի համաձայն՝ առանց պատշաճ հիմքերի չենք բացելու բանտի դուռը»,- ասել է Ռատի Բրեգաձեն։