Ռատի Բրեգաձե. Միխեիլ Սաակաշվիլիին պահելու համար   տարեկան ծախսվում է մոտ 200 հազար լարի
Ռատի Բրեգաձե. Միխեիլ Սաակաշվիլիին պահելու համար տարեկան ծախսվում է մոտ 200 հազար լարի

«Միխեիլ Սաակաշվիլիին պահելու համար տարեկան ծախսվում է մոտ 200 հազար լարի»,- ասել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն՝ խորհրդարանում «Նախարարի ժամ» ձեւաչափով ի պատասխան պատգամավորների հարցերին :

Բրեգաձեի խոսքով, Միխեիլ Սաակաշվիլիին միշտ էլ բժշկական ծառայություններ են մատուցվել ու դեռ մատուցվում են։

«Արդարադատության նախարարությունը պատասխանատու է ցանկացած բանտարկյալի բժշկական ծառայություններ մատուցելու համար։ Միխեիլ Սահակաշվիլիին միշտ բժշկական ծառայություններ են մատուցվել և դեռ մատուցվում են։ Նա գտնվում է բուժհաստատությունում, որը Վրաստանի օրենսդրությամբ գործում է Թբիլիսիում, կլինիկա է, տեղավորվում է հիվանդասենյակում և ստանում բժշկական ծառայություններ։ Այս մասում կա պետության պատասխանատվությունը։ Մեկ տարում ծախսվում է մոտավորապես 200 հազար լարի, իսկ մեկ բանտարկյալի պահպանման համար ծախսվում է մոտավորապես 17 400 լարի»,- ասել է Ռատի Բրեգաձեն։