Ռատի Բրեգաձե. Միխեիլ Սաակաշվիլիի մոտ մտնելու հնարավորություն ունեն բոլոր նրանք, ովքեր ունեն իրավունք

18:25, 08.11.2022

Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ մտնելու հնարավորություն ունեն բոլոր նրանք, ովքեր ունեն իրավունք:

Նախարարը հայտարարություն է արել գերմանացի հոգեբույժի Սաակաշվիլի այցելության մասին։

Ըստ Ռատի Բրեգաձեի, անհիմն է խոսել այն մասին, որ ինչ-որ մեկը բախվում է Սաակաշվիլիի մոտ մուտքի հետ կապված որևէ խնդրի։

«Լեհաստանի Սեյմի փոխխոսնակ Մալգոժատա Գոշեւսկան քաղաքական գործիչ է, օտար երկրի քաղաքացի։ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ նա քրեակատարողական հիմնարկ մտնելու իրավունք չունի և չէր կարող մտնել այնտեղ։ Ինչ վերաբերում է հոգեբույժին, ապա նա հրավիրված է «Էմպաթիա» կենտրոնից և անհրաժեշտ համապատասխան փաստաթղթավորում ունենալու դեպքում՝ կմտնի։ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ մտնելու հնարավորություն ունեն բոլոր նրանք, ովքեր ունեն իրավունք: Այս ընթացքում Սաակաշվիլին ունեցել է 1500 այցելու։ Ուստի հիմք չկա խոսելու այն մասին, որ ինչ-որ մեկը ինչ-որ խնդրի առաջ է կանգնած»,- ասել է Ռատի Բրեգաձեն։

Նմանատիպ