Ռատի Բրեգաձե. Միջգերատեսչական հանձնաժողովն ակտիվորեն աշխատում է բոլոր հարցերի շուրջ, որոնք կարող են վերաբերել ընտրական օրենսդրության խախտմանը, եթե որևէ մեկը հետաքրքրված է, կարող է մասնակցել նիստին
Միջգերատեսչական հանձնաժողովն ակտիվորեն աշխատում է բոլոր հարցերի շուրջ, որոնք կարող են վերաբերել ընտրական օրենսդրության խախտմանը։ Եթե որևէ մեկը հետաքրքրված է, կարող է մասնակցել նիստին,-ասել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։
Լրագրողը Ռատի Բրեգաձեից հետաքրքրվել է, թե ինչ արձագանք է լինելու տարածված տեղեկատվությանը, ըստ որի «Վրացական երազանքը» զանգվածաբար հավաքում է Վրաստանի քաղաքացիների անձնական տվյալները։
Բրեգաձեն նշել է, որ եթե այսօր կոնկրետ տեղեկություն տարածվեց, ապա այն անպայման կքննարկվի միջգերատեսչական հանձնաժողովի հաջորդ նիստում։
«Միջգերատեսչական հանձնաժողովն ակտիվորեն աշխատում է եւ քննարկում բոլոր այն հարցերը, որոնք կարող են կապված լինել ընտրական օրենսդրության խախտման հետ։ Եթե որևէ մեկը հետաքրքրված է պարզելու, թե որքանով է ճիշտ այս հայտարարությունը, կարող է ներկա գտնվել հանձնաժողովի նիստին. լսել հանձնաժողովի անդամների պարզաբանումը այն հարցերի վերաբերյալ, որոնք կարող են ներառել հանրային ծառայողների կողմից ընտրական օրենսդրության խախտումներ։ Եթե այս տեղեկությունը տարածվել է այսօր առավոտյան, ապա այն անպայման կքննարկվի հաջորդ նիստում»,- նշել է Բրեգաձեն։