Ռատի Բրեգաձե. Մեր նպատակը միշտ եղել է և կլինի, որ հասարակությունն իմանա ճշմարտությունը, համար էլ քրեակատարողական ծառայությունը հրապարակել է համապատասխան կադրեր
Մեր շահը բոլոր բանտարկյալների առողջական կայուն վիճակն է։ Բանտարկյալ Սաակաշվիլին չի ենթարկվել մեր աշխատակիցների օրինական պահանջին, երբ նա պետք է դուրս գար ռեանիմոբիլից և տեղափոխվեր 18-րդ հիմնարկ, նա ֆիզիկական և բանավոր բռնության է ենթարկել մեր աշխատակցին,- ասել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։
Նրա խոսքով, փաստաբանների հայտարարությունները, թե Միխեիլ Սաակաշվիլիին վիրավորել են բուժհաստատություն տեղափոխելիս, սուտ է։
«Եւս մեկ մեղադրանք՝ խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի համատեքստում։ Մեջբերում եմ հեռուստաալիքներից մեկի տնօրենին և միևնույն ժամանակ փաստաբան պարոն Նիկոլոզ Գվարամիային և ներողություն եմ խնդրում, եթե կա որևէ խոսք, որը չի գոհացնում հանրությանը: Ես ընդամենը մեջբերում եմ. «Միխեիլ Սաակաշվիլիին մեքենայով տարել են Գլդանիի բանտ, բայց վերջին 30 մետրը մեքենայով չեն անցկացրել ու տարել են բանտային կորպուս։ Հենց մեքենան կանգ առավ, սկսեցին հայհոյել, բայց ոչ ոք չպետք է իմանար, որ այդ մեքենայում Սաակաշվիլին է։ Այդ տեղից քարշ են տվել, նկատի ունեմ փաստաբանի օգտագործած տերմինը, թե ինչպես են խոսում պաշտպանյալի մասին, բառիս բուն իմաստով քաշքշել են 30 մետր ու այդպես տարել։ Սա շատ մեծ սուտ է, որը մենք կբացահայտենք ընդամենը մի քանի րոպեից, և պարզ կլինի, թե որտեղ է կանգ առել ռեանոմոբիլը, որը բանտարկյալ Սաակաշվիլիին տարավ 18-րդ հիմնարկ, և հասարակությունը կտեսնի, որ այն կայանված է անմիջապես դռների մոտ, որտեղ ոչ ոք չէր կարող տեսնել նրան։ Ամբողջ քարոզարշավը կառուցված է այս տեսակի մանր ստի վրա։ Խոսքը այն խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասին է, որ իբր մենք են իրականացրել այս բանտարկյալի նկատմամբ»,- ասել է Բրեգաձեն։
Ռատի Բրեգաձեի խոսքով, Միխեիլ Սաակաշվիլին չի ենթարկվել իրավապահների օրինական պահանջին։
«Ուզում եմ ասել, որ բանտարկյալն ինքը չի ենթարկվել մեր աշխատակիցների օրինական պահանջին, երբ դուրս գար ռեանիմոբիլից և տեղափոխվեր 18-րդ հաստատություն և ֆիզիկական և բանավոր բռնության է ենթարկել մեր աշխատակցին, բնականաբար, մանրամասն կներկայացնենք հանրությանը: Այստեղ ասեմ, որ այս փաստը քննում են և՛ տեսուչը, և՛ արդարադատության նախարարության գլխավոր տեսչությունը։ Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր համակարգի բոլոր այն աշխատակիցներին, ովքեր իրենց պարտականությունները կատարում են նման բարձր որակավորումներով, փորձում են կիրառել օրենքը և պաշտպանել բանտարկյալի իրավունքները։ Կրկնում եմ, որ մեր նպատակը միշտ եղել է և կլինի մեր հասարակությանը տեղեկացված և իրազեկ պահելը ճշմարտության մասին: Այդ նպատակով հատուկ քրեակատարողական ծառայությունը հրապարակում է այն կադրերը, որոնք մեր բնակչությանը կտրամադրեն տեղեկություն այն մասին, թե ինչպես են Սաակաշվիլիին տեղափոխել 18-րդ բուժհաստատություն, ինչպես նաև նրան պալատում տեղավորել, և Սաակաշվիլին ֆիզիկական բռնություն է գործադրել հաստատության անձնակազմի վրա եւ վնասել են բժշկական սարքավորումները»,- հայտարարել է Բրեգաձեն։
Հատուկ քրեակատարողական ծառայությունը հրապարակել է Միխեիլ Սաակաշվիլիի 18-րդ կառույց տեղափոխման կադրերը։