Ռատի Բրեգաձե. Մենք գործում ենք ըստ բժշկական անձնակազմի հանձնարարականների, երբ համապատասխան եզրահանգում ունենանք, Սաակաշվիլին կտեղափոխվի համապատասխան հաստատություն
Ռատի Բրեգաձե. Մենք գործում ենք ըստ բժշկական անձնակազմի հանձնարարականների, երբ համապատասխան եզրահանգում ունենանք, Սաակաշվիլին կտեղափոխվի համապատասխան հաստատություն

Դատապարտված Սաակաշվիլին բանտարկյալ է, և մենք, ինչպես և հիմա, ապագայում ևս կշարունակենք հետևել բժիշկների հանձնարարականներին։ Երբ մենք համապատասխան եզրակացություն ունենանք, Սաակաշվիլիին կտեղափոխեն համապատասխան քրեակատարողական հիմնարկ,- ասել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։

Նրա խոսքով՝ այս փուլում Սաակաշվիլին շարունակում է բուժումը «Վիվամեդի» կլինիկայում։

«Երբ խոսքը վերաբերում է մարդու առողջությանը, մենք միշտ գործում ենք ըստ բժշկական անձնակազմի հանձնարարականների։ Հետեւաբար, եթե բժիշկները խորհուրդ տան, որ նա կարող է տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ, կտեղափոխվի։ Նա այժմ գտնվում է «Վիվամեդի» կլինիկայում, և այս փուլում չկա որևէ օբյեկտիվ նախադրյալ նրան տեղափոխելու կամ այլ կլինիկա կամ քրեակատարողական հիմնարկ։ Ուստի նա շարունակում է բուժվել «Վիվամեդի» կլինիկայում»,- ասել է Ռատի Բրեգաձեն։