Ռատի Բրեգաձե. Քրեակատարողական համակարգում փոքր հիմնարկի կառուցումը գերժամանակակից մոտեցում է
Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն, խորհրդարանում ելույթ ունենալով «Նախարարի ժամ» ձևաչափով, խոսել է նաև Ռուսթավիում նոր հիմնարկի կառուցման մասին և նշել, որ քրեակատարողական համակարգում փոքր հիմնարկի կառուցումը վերջին, գերժամանակակից մոտեցում է:
«Ռուսթավիում մենք սկսել ենք նոր, փոքր հաստատության շինարարությունը, որը նախատեսված է 150 բանտարկյալների համար։ Ինչպես գիտեք, փոքր հիմնարկները, ովքեր ծանոթ եք այս համակարգին, գիտեք, որ փոքր հիմնարկությունը վերջին, գերժամանակակից մոտեցումն է քրեակատարողական համակարգում, քանի որ այստեղ հնարավոր է պաշտպանել մարդու իրավունքները, և դրա կառավարումը շատ ավելի արդյունավետ է»,- ասել է Ռատի Բրեգաձեն։
Ռատի Բրեգաձեի ելույթի տեքստը տարածում է արդարադատության նախարարությունը։