Ռատի Բրեգաձե. Իշխանությունն ամեն ինչ արեց բոլոր 12 հանձնարարականները կյանքի կոչելու համար
Ռատի Բրեգաձե. Իշխանությունն ամեն ինչ արեց բոլոր 12 հանձնարարականները կյանքի կոչելու համար

Իշխանության կողմից ձեռնարկվում են բոլոր քայլերը՝ 12 կետերը կատարելու համար, ապաբևեռացումն ունի երկու կողմ, մի կողմը չի կարող ոչ բևեռացնել, ոչ էլ ապաբևեռացնել,- ասել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։

Բրեգաձեի կարծիքով, ապաբեւեռացմանը պետք է մասնակցի նաեւ ընդդիմությունը։

«Այս կետի իրականացման գործում ընդդիմությունը պետք է ակտիվ մասնակցություն եւ արդյունավետ դերակատարում ունենա, իհարկե, եթե նրանց ցանկությունն է, որ բոլոր 12 կետերը սկզբից մինչեւ վերջ կատարվեն։ Ես ձեզ կասեմ, որ իշխանությունն ամեն ինչ արեց բոլոր 12 կետերը կատարելու համար»,- ասել է Բրեգաձեն։