Ռատի Բրեգաձե. Էսեբուայի ձերբակալությունը ոչ միայն արդարության վերականգնում է, այլ նաև նախազգուշական ազդանշան գայթակղված քրեական ռոմանտիկների համար
Ռատի Բրեգաձե. Էսեբուայի ձերբակալությունը ոչ միայն արդարության վերականգնում է, այլ նաև նախազգուշական ազդանշան գայթակղված քրեական ռոմանտիկների համար

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն սոցիալական ցանցերում արձագանքել է Բադրի Էսեբուայի ձերբակալությանը։ Ինչպես գրում է Ռատի Բրեգաձեն, նա շնորհավորում է ոստիկաններին բարդ գործողության բարեհաջող ավարտի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ ոստիկանության բոլոր աշխատակիցներին՝ Վախթանգ Գոմելաուրիի գլխավորությամբ, դժվարին գործողության բարեհաջող ավարտի կապակցությամբ։ Էսեբուայի ձերբակալությունը ոչ միայն արդարության վերականգնում է, այլ նաև նախազգուշական ազդանշան գայթակղությանը ենթարկված քրեական ռոմանտիկների համար»,- գրում է Ռատի Բրեգաձեն։

Սամեգրելոյում իրավապահները ձերբակալել են Բադրի Էսեբուային, ով մեղադրվում է «Վրաստանի բանկի» Զուգդիդի մասնաճյուղի վրա հարձակվելու և պատանդներ վերցնելու մեջ։

Զուգդիդիում «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա հարձակումը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 21-ին։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ավազակային հարձակումն իրականացրել է Բադրի Էսեբուան։ Հարձակվողը մի քանի ժամ պատանդ է պահել 43 մարդու։ Հետաքննության տվյալներով՝ հարձակվողը կարողացել է բանկից կես միլիոն դոլար վերցնել։

Գործով հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236, 323 և 329 հոդվածներով, որոնք վերաբերում են ահաբեկչական գործողությանը, ահաբեկչական նպատակներով պատանդ վերցնելուն և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելուն, պահելուն ու կրելուն։