Ռատի Բրեգաձե. Դատապարտյալ Սաակաշվիլիի բոլոր իրավունքները ապահովված են, այդ թվում՝ առողջության իրավունքը
Ռատի Բրեգաձե. Դատապարտյալ Սաակաշվիլիի բոլոր իրավունքները ապահովված են, այդ թվում՝ առողջության իրավունքը

Դատապարտված Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին կարելի է հանգիստ ասել, որ նրա բոլոր իրավունքները, այդ թվում՝ առողջության իրավունքն ապահովված են,- Վրաստանի Առաջին ալիքին ասել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։

Ինչպես նշել է Ռատի Բրեգաձեն, Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է մասնավոր կլինիկայի թերապևտիկ բաժանմունքում։

«Եթե որեւէ մեկը որոշի խոսել Միխեիլ Սաակաշվիլիի առողջության մասին, ապա դա պետք է բժիշկ լինի։ Առայժմ «Էմպաթիան» ոչ մի տեսակի պատասխան չի տվել։ Ինչ վերաբերում է արտասահման տեղափոխմանը, ապա դատապարտյալը պատիժը կրում է Վրաստանի քրեակատարողական հիմնարկում, եթե դատապարտյալը ցանկանում է բուժումը շարունակել արտերկրում, այս դեպքում չպետք է դատապարտված լինի, այս դեպքում կա տարկետման մեխանիզմ կամ պատժից ազատում, որը արդարադատության նախարարության պատասխանատվությունը չէ։ Մեր իրավասությունը պատիժն իրականացնելու մեջ է»,- ասել է Ռատի Բրեգաձեն։