Ռատի Բրեգաձե. Չէի մտածում, թե որքանով էր սպասելի նախագահի որոշումը, մեր մտահոգությունն այն է, որ պետք է պաշտպանվեն բանտարկյալի իրավունքները
Ռատի Բրեգաձե. Չէի մտածում, թե որքանով էր սպասելի նախագահի որոշումը, մեր մտահոգությունն այն է, որ պետք է պաշտպանվեն բանտարկյալի իրավունքները

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով՝ Նիկա Գվարամիային ներում շնորհելու Սալոմե Զուրաբիշվիլիի որոշման մասին ինքը իմացել է հեռուստատեսությունից։

Նրա խոսքով՝ համապատասխան որոշումը ստանալուն պես սկսել են այն ի կատար ածել։

«Չէի մտածում, թե որքանով էր սպասելի նախագահի այս որոշումը։ Երբ մարդը բանտարկյալ է, միակ բանը, ինչի մասին մտածում եմ, նրա իրավունքները պաշտպանելն է։ Սա մեր մտահոգության թեման է։ Չեմ մտածում, թե ինչ որոշում կկայացնի նախագահը։ Նախագահն ասուլիսում փաստարկի անունը չնշեց, ասաց, որ չի խոսելու։ Ես ոչինչ չգիտեի, լսեցի հեռուստաալիքից։ Հենց որ որոշումը եկավ, մենք սկսեցինք այն իրականացնել»,- ասել է Ռատի Բրեգաձեն։