Ռատի Բրեգաձե. Արդարադատության տանը կբացենք իրավունքի պատմության հոլոգրաֆիկ թանգարան, որն իրոք նմանը չունի աշխարհում
Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն խորհրդարանում «Նախարարի ժամ» ձևաչափով ելույթի ժամանակ խոսել է իրավունքի հոլոգրաֆիկ թանգարանի բացման մասին։
«Շուտով մենք արդարադատության տանը կբացենք իրավունքի պատմության հոլոգրաֆիկ թանգարան, որն իր հերթին եզակի է և ցանկացած այցելուի հնարավորություն կտա լիարժեք տեղեկատվություն ստանալ Վրաստանում մեր ունեցած ցանկացած իրավական հուշարձանի մասին։ Նաև հնարավորություն կլինի ծանոթանալու աշխարհի իրավական պատմությանը։ Դա կլինի եզակի թանգարան, որն իրոք իրավական առումով աշխարհում նմանը չունի»,- ասել է Ռատի Բրեգաձեն։
Ռատի Բրեգաձեի ելույթի տեքստը տարածում է արդարադատության նախարարությունը։