Ռատի Բրեգաձե. Ապրիլի 29-ին ես գնում եմ ընդհանուր ժողովի, քանի որ ուզում եմ միասնական Վրաստան, խաղաղություն, ինքնիշխանություն, ուզում եմ, որ մենք Եվրոպայում հավասար լինենք հավասարների մեջ
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն սոցցանցում գրառել է ապրիլի 29-ին «Վրացական երազանք»-ի հայտարարած հանդիպման վերաբերյալ։
«Ես գնում եմ, որովհետև ես ուզում եմ միասնական Վրաստան:Ես խաղաղություն եմ ուզում:Ես ուզում եմ ինքնիշխանություն:Ուզում եմ, որ շատ սերունդների երազանքը իրականանա և Եվրոպայում հավասարը հավասար լինի: Ուզում եմ ավելի լավ ապագա մեր երեխաների համար:
Ես հավատում եմ, որ վրացիները մեծ հաղթանակներ տանելու կարողություն ունեն: Ես հավատում եմ, որ ճշմարտությունը ծնվում է գիտելիքից և փոխադարձ հարգանքից: Ես հավատում եմ, որ վրաց ազգի դարավոր ավանդույթները, որոնք տոգորված են մարդկայնությամբ, հավերժ կճանաչվեն և կգնահատվեն»,- գրում է Ռատի Բրեգաձեն։