Գինու ազգային գործակալության փոխանցմամբ, Ռաճայում խաղող հանձնելու կետերը տեղադրվել են 12 վայրերում, որտեղ բնակչությանը կտրվի բերքը հանձնելու հնարավորություն:
Ռաճայում այս տարի սպասում են «խվանճկարա» գինու հումքի բազայի, ալեքսանդրոուլիի և մուջուրեթուլի աննախադեպ՝ 2500 տոննա բերքի:
«Խվանճկարայի» սորտային ճշգրտության պաշտպանության նպատակով ռթվելիի գործընթացին ներգրավված են ամփելոգրաֆներ, շրջանի մուտքերի մոտ մոնտաժվել են հատուկ անցակետեր, որպեսզի այլ մունիցիպալիտետներից խաղող չբերվի:
Խաղող հանձնելու կետերը տեղակայվել են Ամբրոլաուրիի մունիցիպալիտետի տարբեր վայրերում: