Ռասսայական խտրականության փաստով սկսված հետաքննության շրջանակներում, ՊԱԾ-ում ընթանում են հարցաքննություններ
Ռասսայական խտրականության փաստով սկսված հետաքննության շրջանակներում, ՊԱԾ-ում ընթանում են հարցաքննություններ: Քննիչի հարցերին այս րոպեներին պատասխանում է «Հերատի» ոչկառավարական կազմակերպության հմնադիր, Զուրմուդ Կուրբանովը: Նա գերատեսչություն է այցելել փաստաբանի հետ միասին:
Ըստ Կուրբանովի, երրորդ ուժի շահերից է բխում վրաց ադրբեջանցիների և վրացիների միջև հարաբերությունների վատթարացումը:
«Երբ տեղի է ունենում Վրաստանի բռնազավթումը, ինչ որ մեկը ցանկանում է ապակայունացում ստեղծել Քվեմո Քարթլիում: Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա: Մենք վրացի ադրբեջանցիներ ենք, և թույլ չենք տա, որ ոմանք սեփական քաղաքական հետաքրքրությունները դնեն պետության հետաքրքրությունից բարձր: Մեզ համար մեկ սուրբ տուն կա և դա Վրաստանն է: Այս ամենը սկսվել է ֆեյսբուքում մեկնաբանության պատճառով, «Ալիո Մառնեուլի» էջում գրվել են շատ բացասական մեկնաբանություններ: Գտնում եմ, որ այս ամենի հետևում կանգնած է երրորդ ուժը, որը չի ցանկանում, որ Վրաստանը զարգանա և Ադրբեջանի հետ միասին լինի տարածաշրջանում հզոր ուժ»,- ասել է Զուրմուդ Կուրբանովը:
Ըստ Կուրբանովի փաստաբանի, նա ստորագրել է չբացահայտման փաստաթուղթ և մանրամասների մասին խոսել չի կարող:
Այսօր նախատեսվում է հարցաքննել ևս մի քանի հոգու:
Պետական անվտանգության ծառայությունումհետաքննություն է ընթանում ռասսայական խտրականության փաստով: Տեղեկությունն այս մասին ՊԱԾ-ի ֆեյսբուք էջում տարածվել է մայիսի 30-ին: Հայտարարության մեջ ասվում է, որ գերատեսչությունում ունեն օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Վրաստանում կան խմբեր և քաղաքացիներ, որոնք փորձում են լարվածություն առաջացնել էթնիկ վրացիների և ադրբեջանցիների միջև Քվեմո Քարթլիում և Կախեթիի շրջաններում: