Ռան Գիդոր. Այսօր Վրաստանի խորհրդարանում առաջին անգամ տեղի ունեցավ Հոլոքոստի զոհերի հիշատակի արարողություն, ինչի համար մենք երախտապարտ ենք
Վրաստանում Իսրայելի դեսպան Ռան Գիդորի խոսքով, ինքը գոհ է, որ Վրաստանի խորհրդարանում տեղի է ունեցել Հոլոքոստի զոհերի հիշատակի արարողություն։
Այդ մասին Ռան Գիդորը լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի և Վրաստանում Իսրայել պետության դեսպանատան Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված համատեղ միջոցառումից հետո։
«Անցյալ տարի Վրաստանի իշխանությունը որոշում ընդունեց Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը ներառել Վրաստանի միջոցառումների պաշտոնական օրացույցում, իսկ այսօր առաջին անգամ Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցավ Հոլոքոստի զոհերի հիշատակի օր։ Մենք անչափ շնորհակալ ենք այս բարի ժեստի համար և ես անձամբ շնորհակալ եմ: Հոլոքոստը վերապրած 93-ամյա հայրս, վերջերս այցելեց Թբիլիսի, և նա, անշուշտ, սիրում է Վրաստանը: Այնպես որ, թե՛ անձամբ, թե՛ դիվանագիտական առումով մենք երախտապարտ ենք այս հուզիչ արարողության համար»,- հայտարարել է Ռան Գիդորը: