Ռամզան Կադիրովն ուժայիններին հրահանգել է անհնազանդության դեպքում «երեք նախազգուշական կրակոց արձակելուց հետո կրակել անհնազանդության մասնակիցների ճակատին»
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հրահանգել է ուժայիններին անհնազանդության դեպքում երեք նախազգուշական կրակոցից հետո կրակել անկարգությունների մասնակիցների ճակատին։ Այս մասին, ըստ ռուսական լրատվամիջոցների, նա ասել է ՆԳՆ-ի և Ռոսգվարդիայի ներկայացուցիչներին՝ Չեչնիայի Հանրապետության կառավարության նիստում։
«Եթե թեկուզ մեկ հոգի չարտոնված անկարգությունների գնա, ձերբակալեք կամ երեք նախազգուշական կրակոց արձակեք օդ։ Դրանից հետո, եթե անձը չի ենթարկվում օրենքին, չորրորդ անգամ կրակեք նրա ճակատին։ Այլևս դուրս չեն գա։ Սա իմ հրամանն է»,- ասել է Կադիրովը։
Նման հայտարարություն է արել Չեչնիայի ղեկավարը այն բանից հետո, երբ կիրակի օրը հարյուրավոր մարդիկ ներխուժել են օդանավակայանի տարածք՝ Թել Ավիվից Մախաչկալա կանոնավոր չվերթի ժամանման հետ կապված։ Անկարգությունների ժամանակ ավելի քան 20 մարդ վիրավորվել է, 83 մարդ ձերբակալվել է։ Գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների հոդվածով։ Մինչ այդ Կադիրովն ասել էր, որ նման սադրանք կանխվել է Չեչնիայում։