«Ռամշտայն» ձևաչափով կայացած հանդիպման շրջանակում դաշնակիցները Ուկրաինային խոստացել են 21 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն

16:59, 11.04.2025

«Ռամշտայն» ձևաչափով կայացած հանդիպման շրջանակում դաշնակիցները Ուկրաինային խոստացել են 21 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին՝ գերմանացի և ուկրաինացի գործընկերների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ջոն Հիլիի խոսքով՝ Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 4.5 միլիարդ ֆունտ։

Իր խոսքում Հիլին ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահն է այն անձը, ով «ձգձգում է» Ուկրաինայում խաղաղություն հաստատելու հարցը և շարունակում է երկրի ռմբակոծումը։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի խոսքով՝ նրա երկիրը մինչև 2029 թվականը Ուկրաինային կտրամադրի 11 միլիարդ եվրոյի աջակցություն։

Պիստորիուսը նաև նշել է, որ Ռուսաստանի ագրեսիայի պատճառով Ուկրաինայի դեմ խաղաղության հասնելն այս պահին անհասանելի է դարձել։

Իսկ ուկրաինացի գործընկերը՝ Ռուստեմ Ումերովը, իր հերթին շնորհակալություն է հայտնել դաշնակիցներին աջակցության համար։

«21 միլիարդ եվրոյի օգնությունը Եվրոպայում ամենամեծերից մեկն է, և մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր երկրից», – հայտարարել է Ումերովը։

Նմանատիպ