Ռամիլիա Ալիևա. «Մեր վրաց լեզուն» Առաջին ալիքի նախագիծը կօգնի քաղաքացիներին, ովքեր չեն տիրապետում պետական լեզվին
«Մեր վրաց լեզուն» Առաջին ալիքի նախագիծը կօգնի քաղաքացիներին, ովքեր չեն տիրապետում պետական լեզվին», – ասաց ծրագրի ղեկավար Ռամիլիա Ալիևան:
«Մեր վրաց լեզուն» Վրաստանի Առաջին ալիքի նոր նախագիծ է, որն իր մեջ ներառում է վրացերենի ժողովրդականացումը, և այս նախագծի շրջանակներում նախատեսվում են բազմաթիվ ակտիվություններ:
Վրաստանում ապրող մեր հայրենակիցներից ոմանք, այս կամ այն պատճառով, չեն կարողանում խոսել պետական լեզվով: Դրա պատճառով նրանք դժվարանում են ինտեգրվել, և մենք, որպես պետություն, կորցնում ենք իրենց ներուժը: Իրենց խնդրի պատճառով, լեզվական պատնեշի պատճառով նրանք ավելի սերտորեն ներգրավված չեն երկրի գործունեության մեջ: Հետևաբար, մենք կարծում ենք, որ Վրաստանի Առաջին ալիքի կողմից իրականացվող նախագիծը` « Մեր վրաց լեզուն», այն քայլերից մեկը դառնա, որը կօգնի երկու տարածաշրջաններին` Քվեմո Քարթլիին և Սամցխե-Ջավախքին` պետական լեզուն սովորելը:
Այս նախագիծը կիրականացվի բավականին ժամանակակից մեթոդներով՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ: Նախագիծը երկարաժամկետ է և ընդգրկում է մի քանի ասպեկտներ: Մենք կփորձենք կարճ ժամանակահատվածում հասնել որոշակի նպատակների և ունենալ արդյունքներ: «Մեր վրաց լեզուն» բազմաբնույթ է, ընդգրկում է բազմաթիվ ասպեկտներ, և, հետևաբար, կանցկացվի այս տարի՝ անկախ տիրող իրավիճակից: Այս տարի օնլայն-օլիմպիադան կանցկացվի ադրբեջանական և հայկական դպրոցների յոթերորդ դասարանի աշակերտների համար», – ասաց Ռամիլյա Ալիևան:
Վրաստանի Առաջին ալիքի նախագծի` «Մեր վրաց լեզուն», նպատակն է ժողովրդականացնել վրացերենը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մի շարք միջոցառումներ : Ծրագրի մասերից մեկն է վրացերենի օնլայն-օլիմպիադան Վրաստանի շրջանների ոչ վրացալեզու դպրոցների համար: Այս տարի նախագիծն իրականացվում է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աջակցությամբ:
Ոչ վրացալեղու դպրոցների յոթերորդ դասարանի աշակերտները կարող են մասնակցել օնլայն-օլիմպիադային: Նախագծի յուրաքանչյուր մասնակցին կփոխանցվի մասնակցության վկայական, իսկ երեք հաղթողներին կտրվեն մրցանակներ: Կպարգևատրվեն նաև հաղթող աշակերտների վրաց լեզվի և գրականության ուսուցիչները:
Ֆեյսբուքյան էջում պարբերաբար կանցկացվեն վիկտորինաներ, հարցին ճիշտ պատասխանելու դեպքում, ոչ վրացալեզու դպրոցի աշակերտները կստանան խրախուսիչ նվերներ: