Ռամադան Բայրամի կապակցությամբ Վրաստանի մուֆթի Ադամ Շանթաձեն տոնական աղոթք է կատարել Բաթումիի կենտրոնական մզկիթում
Մեկամսյա ծանր պահքից հետո վրացի մահմեդականներն այսօր նշում են Ռամազան Բայրամը։
Վրաստանի մուֆթի Ադամ Շանթաձեն Բաթումիի կենտրոնական մզկիթում կատարեց տոնական աղոթքը։ Հավատացյալների մի մասը մզկիթին հարող փողոցում Բայրամի աղոթք է կատարել։
Աջարիայի կառավարության նախագահը կառավարության այլ ներկայացուցիչների հետ շնորհավորել է հավատացյալներին տոնի առթիվ։
Ռամադան պահքի ժամանակ հավատացյալները 30 օր հրաժարվում են որևէ սնունդ կամ ջուր ընդունել՝ արևածագից մինչև մայրամուտ:
Բայրամի օրը հավատացյալները շնորհավորում են միմյանց տոնի առթիվ, ողորմություն անում, այցելում իրենց նախնիների շիրիմներին։