Rakuten Viber-ը մուտք է գործում Վրաստան և բացում գործող գրասենյակ Թբիլիսիում
Rakuten Viber-ը մուտք է գործում Վրաստան և բացում գործող գրասենյակ Թբիլիսիում

Rakuten Viber-ը մուտք է գործում Վրաստան և բացում գործող գրասենյակ Թբիլիսիում։ Տեղեկությունը տարածում է էկոնոմիկայի նախարարությունը։

Նախարարության տվյալներով՝ մասնավոր և անվտանգ հաղորդագրությունների և ձայնային հաղորդակցության ոլորտում համաշխարհային առաջատարը կենտրոնացած է լինելու Վրաստանում բջջային հավելվածների զարգացման վրա։

«Rakuten Viber Tbilisi թիմը, ի թիվս այլ ոլորտների, կաշխատի կատարելագործել և զարգացնել iOS և Android համակարգերի հետ համատեղելի ծրագրակազմը և բարելավել ծրագրային ապահովման որակը։ Rakuten Viber-ն ունի 500 աշխատակից ամբողջ աշխարհում։ Viber-ը Վրաստանում ամենապահանջված VoIP հարթակներից մեկն է, որի հաճախորդների զգալի բազան՝ 1,7 միլիոն ակտիվ օգտատերեր երկրում, ընդհանուր բնակչությունը՝ 3,7 միլիոն: Ընկերությունը գրասենյակներ ունի ամբողջ աշխարհում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իսրայելում, Լյուքսեմբուրգում, Բելառուսում, Բուլղարիայում, Սինգապուրում, Ուկրաինայում և այլն: Նման մասշտաբի և իրազեկված ապրանքանիշի՝ Rakuten Viber-ի մուտքը Վրաստան նոր խթան կհանդիսանա երկրում բարձր տեխնոլոգիական բիզնեսի զարգացմամբ հետաքրքրված դերակատարների և անհատների համար, հատկապես ՏՏ ոլորտի մասնագետների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։