Ռաֆայել Գրոսն ասում է, որ հարձակման արդյունքում շարքից դուրս է եկել Զապոռոժյեի ատոմակայանի միակ արտաքին աղբյուրը, ինչը մեծ վտանգ է ներկայացնում
Ռաֆայել Գրոսն ասում է, որ հարձակման արդյունքում շարքից դուրս է եկել Զապոռոժյեի ատոմակայանի միակ արտաքին աղբյուրը, ինչը մեծ վտանգ է ներկայացնում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը հայտարարում է, որ Զապոռոժյեի ատոմակայանի վրա հարձակման արդյունքում շարքից դուրս է եկել կայանի էլեկտրամատակարարման միակ արտաքին աղբյուրը։ Սա, ըստ նրա, մեծ վտանգ է ստեղծում:

Այս մասին նշված է Ռաֆայել Գրոսի տարածած հայտարարության մեջ, որում նաև գրված է, որ ռեակտորի սառեցման համար անհրաժեշտ էներգիան այժմ կայանին մատակարարվում է միայն վթարային դիզելային գեներատորներով։ Յուրաքանչյուր այդպիսի գեներատոր ունի առնվազն 10 օրվա վառելիք:

«Զապոռոժյեի ատոմակայանը պետք է շահագործման հանձնվի»,- գրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը։

Զապոռոժյեի ատոմակայանի էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքներն արդեն սկսվել են։

Էլեկտրակայանի վրա կրակոցները շարունակվում են օգոստոսից։ Մոսկվան և Կիևը միմյանց մեղադրում են կրակ բացելու մեջ: