Ռաֆահում առնվազն 60 մարդ է զոհվել իսրայելական ավիահարվածի հետևանքով, հայտնում է Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը։
Գազայից հարավ գտնվող Ռաֆահ քաղաքում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ։ Այս մասին տեղեկություն է տարածում Պաղեստինի «Կարմիր մահիկի ընկերությունը»։
«Քաղաքը, որտեղ բնակվում է Գազայի բնակչության կեսից ավելին, դարձել է ռազմական ինքնաթիռների և ավիահարվածների ինտենսիվ թիրախ», – հայտարարել է Կարմիր մահիկի ընկերությունը:
Լրատվամիջոցների տվյալներով՝ թիրախ են դարձել երկու մզկիթ և տասից ավելի բնակելի տներ։