«RAF Fairford» ռազմաօդային բազայի հետ կապված միջադեպի քննության շրջանակում, ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով, ձերբակալվել է Բրիտանիայի և Իրանի երկքաղաքացիություն ունեցող անձ

15:43, 02.10.2026

RAF Fairford-ի ավիաբազայի հետ կապված միջադեպի առթիվ, ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով, ձերբակալվել է Բրիտանիայի և Իրանի երկքաղաքացիություն ունեցող անձ: Այս մասին հայտնում է «BBC»-ն:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ 25-ամյա տղամարդուն ձերբակալել են Լոնդոնում՝ Վեստմինստերում։ Նույն տարածքում երկու բնակելի տուն է խուզարկվել։

«Հակաահաբեկչական ոստիկանությունը դիտարկում է բոլոր հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ օտարերկրյա պետության ներգրավվածությունը»,- հայտարարել է ոստիկանության ազգային համակարգողի տեղակալ Վիկի Էվանսը:

Ոստիկանությունը սկզբում հայտնել էր, որ Բրիտանիայի և Իրանի երկքաղաքացիություն ունեցող անձը 27 տարեկան է, և որ ևս մեկ տղամարդ է հարցաքննվել, սակայն ավելի ուշ հերքել է այս տեղեկատվությունը:

Ի գիտություն՝ սեպտեմբերի 27-ին Fairford-ի բազայի մոտ, որն օգտագործում է ԱՄՆ ռազմաօդային ավիացիան, երեք ֆուրգոնների մոտ գտնվող հինգ երիտասարդ էր ձերբակալվել: Հաջորդ օրը նրանք ազատ են արձակվել ոստիկանության կողմից սահմանված պայմաններով: Ոստիկանությունը հայտարարել է, որ նրանց ֆուրգոններում, հակառակ նախնական տեղեկությունների, պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել, և այնտեղ եղել է միայն որոշակի քանակությամբ բենզին:

Նմանատիպ