Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին ժամանել է Կիև։
Սիկորսկու այցի կապակցությամբ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Շիբիգան սոցիալական ցանցերում գրել է, որ նրանք բանակցություններ կվարեն երկու երկրների ընդհանուր անվտանգության և Ուկրաինայի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ։
«Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ահաբեկչության ուժեղացման և Լեհաստանի դեմ սադրանքների ֆոնին երկու երկրներն էլ ամուր կանգնած են միասին։ Այսօր մենք խորը բանակցություններ կվարենք մեր ընդհանուր անվտանգության, Ուկրաինայի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության և Մոսկվայի վրա ճնշման շուրջ։ Ես շնորհակալություն եմ հայտնում Լեհաստանին իր առաջնորդության և աջակցության համար», – գրել է Անդրեյ Շիբիգան։