Ռադոսլավ Սիկորսկին պատասխանում է Իլոն Մասկին – Իրականում ամերիկյան ընկերությունները փող են վաստակում այն զենքի վաճառքով, որի արժեքը վճարում ենք մենք՝ եվրոպացիներս

18:41, 24.10.2026
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին արձագանքել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի հայտարարությանը, որտեղ Մասկը նշել է, թե ամերիկացի հարկատուների փողերի մի մասը, փողերի լվացման մի քանի սխեմաներով անցնելով, հետ է վերադառնում Ամերիկա և օգտագործվում քաղաքական արշավների ֆինանսավորման համար։
«Ո՛չ, Իլոն Մասկ, ԱՄՆ-ն Ուկրաինայի ֆինանսավորումը դադարեցրել է անցյալ տարի։ Իրականում ամերիկյան ընկերությունները փող են վաստակում այն զենքի վաճառքով, որի արժեքը վճարում ենք մենք՝ եվրոպացիներս։
Որքան շատ եք միջամտում մեր քաղաքականությանը և որքան շատ եք օգտագործում ձեր ապրանքատեսակները քաղաքական նպատակներով, այնքան վնասում եք ձեր ապրանքանիշին», – գրում է Սիկորսկին։

Նմանատիպ