Ռադոսլավ Սիկորսկին դիմել է Հռոմի պապին. Ի՞նչ եք կարծում, հանուն հավասարակշռության, հիմա կոչ արեք Պուտինին քաջություն դրսևորել և զորքերը դուրս բերել Ուկրաինայից
Ռադոսլավ Սիկորսկին դիմել է Հռոմի պապին. Ի՞նչ եք կարծում, հանուն հավասարակշռության, հիմա կոչ արեք Պուտինին քաջություն դրսևորել և զորքերը դուրս բերել Ուկրաինայից

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին արձագանքում է Հռոմի Պապի հայտարարությանը:

Սիկորսկու խոսքով՝ այժմ Հռոմի պապը պետք է կոչ անի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ դուրս բերել օկուպացիոն զորքերը Ուկրաինայից։

«Ի՞նչ եք կարծում, հանուն հավասարակշռության, հիմա կոչ արեք Պուտինին քաջություն դրսևորել և իր զինվորականներին դուրս բերել Ուկրաինայից»,- գրել է Սիկորսկին սոցցանցում։

Սիկորսկին նաև նշում է, որ եթե Պուտինը դուրս բերի իր զորքերը Ուկրաինայից, ապա խաղաղություն կգա առանց բանակցությունների անհրաժեշտության։

Շվեյցարական հրատարակությանը տված հարցազրույցում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ Ուկրաինան պետք է քաջություն ունենա բարձրացնելու «սպիտակ դրոշը»։

«Կարծում եմ, որ ամենաուժեղ մարդը նա է, ով նայում է իրավիճակին, մտածում է ժողովրդի մասին, համարձակություն ունի «սպիտակ դրոշը» բարձրացնելու և բանակցություններ վարում։ «Բանակցություններ» բառը խիզախ բառ է: Երբ տեսնում ես, որ դու պարտված ես, որ գործերը լավ չեն ընթանում, պետք է համարձակություն ունենաս բանակցել»,- ասել է Հռոմի պապը։