Ռադոսլավ Սիկորսկի – Երկիրը, որը կարող է ազդել Վլադիմիր Պուտինի վրա, Չինաստանն է
Երկիրը, որը կարող է ազդել Վլադիմիր Պուտինի վրա, Չինաստանն է, – այս մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։
Սիկորսկու խոսքով՝ եթե Չինաստանը Ռուսաստանին սպառնար առևտրային էմբարգոյով, Ռուսաստանը ստիպված կլիներ ենթարկվել։ Սակայն, ինչպես ընդգծել է նա, դա քիչ հավանական է։
«Ռուսաստանը ներկայումս Չինաստանի տնտեսական վասալն է», – հայտարարել է Սիկորսկին։