Ռադոսլավ Սիկորսկի. Ռուսաստանի կառավարության տվյալներով՝ ռուսական անօդաչու թռչող սարքերը պատահաբար խախտել են Լեհաստանի օդային տարածքը։ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանի խոսքով՝ անհնար է, որ անօդաչու թռչող սարքերը հասած լինեն Լեհաստան,ո՞ր ստին պետք է հավատանք
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարում է, որ Ռուսաստանը ստում է Լեհաստանի օդային տարածքում ռուսական անօդաչուների ներխուժման վերաբերյալ։
Նա նշում է, որ Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչները Լեհաստանի օդային տարածքում ռուսական անօդաչուների ներխուժման կապակցությամբ իրարամերժ հայտարարություններ են անում։
«Ռուսաստանի կառավարությունը ենթադրում է, որ ռուսական անօդաչուները Լեհաստանի օդային տարածքը խախտել են պատահմամբ, այն դեպքում, երբ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը պնդում է, թե ֆիզիկապես անհնար է, որ ռուսական անօդաչուները հասնեին Լեհաստան։ Որ ռուսական ստին հավատանք?» – գրել է Ռադոսլավ Սիկորսկին։
Հիշեցնենք, որ երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան Լեհաստանի օդային տարածքի խախտման վերաբերյալ Մոսկվայի դեմ ներկայացված մեղադրանքները անվանել է անհիմն և հայտարարել, որ Ռուսաստանի կողմից կիրառվող անօդաչուների գործելու շառավիղը կազմել է 700 կիլոմետր։