Ռադոսլավ Սիկորսկի. ՆԱՏՕ-ն որոշել է առաքելություն ստեղծել Ուկրաինայում, բայց դա չի նշանակում, որ դաշինքը մտնելու է պատերազմի մեջ
«ՆԱՏՕ-ն որոշել է առաքելություն ստեղծել Ուկրաինայում, բայց դա չի նշանակում, որ դաշինքը մտնում է պատերազմի մեջ», -հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի արտգործնախարարների հանդիպումից հետո։
«Մենք որոշում ենք կայացրել ստեղծել ՆԱՏՕ-ի առաքելություն։ Սա չի նշանակում, որ մենք գնում ենք պատերազմի, բայց այժմ մենք կկարողանանք ավելի լավ օգտագործել ՆԱՏՕ-ի համակարգման, ուսուցման և պլանավորման հնարավորությունները՝ Ուկրաինային աջակցելու համար»,- ասել է Ռադոսլավ Սիկորսկին։
Լեհաստանի ԱԳՆ ղեկավարն ասում է, որ այս առաքելությունը չի մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին։