Ռադոսլավ Սիկորսկի. Լեհաստանը չպետք է բացառի զորքեր ուղարկել Ուկրաինա
Լեհաստանը չպետք է բացառի զորքեր ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հարցազրույցում ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։
Սիկորսկու հարցազրույցը հրապարակվել է լեհական Gazeta Wyborcza, իտալական La Repubblica և իսպանական El Pais պարբերականներում։
Հարցին, թե արդյոք Լեհաստանը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա, Սիկորսկին պատասխանել է. «Մենք չպետք է բացառենք դա»:
Սիկորսկին, սակայն, չի հստակեցրել, թե նման դեպքում ինչ դեր կունենան լեհական ուժերը։ «Պետք է թողնել, որ Պուտինը մտածի մեր մտադրությունների մասին»,- ասել է Սիկորսկին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջին անգամ հայտարարել էր փետրվարին Ուկրաինա զորքեր հնարավոր ուղարկելու մասին։