Ռադոսլավ Սիկորսկի. Հեյ, Իլոն Մասկ, մեծ մարդ, դու նորից քաղաքական խաղեր ես խաղում քո ապրանքի հետ

15:35, 14.10.2026

Հեյ, Իլոն Մասկ, մեծ մարդ, դու նորից քաղաքական խաղեր ես խաղում քո ապրանքի հետ,– Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին դիմում է SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ուկրաինացի զինվորականների համար Starlink տերմինալների շահագործման վրա սահմանափակումներ են դրվել։

Սիկորսկին պնդում է, որ SpaceX-ի եվրոպացի հաճախորդները հետևում են ընթացիկ գործընթացներին։

«Հեյ, Իլոն Մասկ, մեծ մարդ, դու նորից քաղաքական խաղեր ես խաղում քո ապրանքի հետ։ Քո եվրոպացի հաճախորդները հետևում են քեզ», – գրել է Սիկորսկին սոցիալական ցանցում։

Տեղեկատվության համար, Ուկրաինայի նախագահի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը հայտնել է, որ SpaceX-ը սահմանափակել է Starlink-ի արագությունը ուկրաինացի զինվորականների համար։ Նա ասել է, որ SpaceX-ը հոկտեմբերի 14-ի գիշերը արագության սահմանափակում է մտցրել բջջային Starlink տերմինալների համար։ Նրա խոսքով, այս որոշումը կարող է պատահական չլինել և «կարող է կապված լինել ներկայիս քաղաքական իրավիճակի հետ»։

Նմանատիպ