Ռադոսլավ Սիկորսկի. Հաջորդ տարի Լեհաստանը պաշտպանության վրա կծախսի ՀՆԱ-ի հինգ տոկոսը
Լեհաստանը հաջորդ տարի պաշտպանության վրա կծախսի ՀՆԱ-ի 5%-ը, հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։
Բլումբերգի հետ զրույցում Սիկորսկին նշել է, որ Լեհաստանն այժմ ավելի շատ է ծախսում պաշտպանության վրա, քան ՆԱՏՕ-ի ցանկացած այլ երկիր՝ իր համախառն ներքին արդյունքի համամասնությամբ:
«Հիմա Լեհաստանը ծախսում է չորս տոկոս, իսկ հաջորդ տարի այն կավելանա մինչեւ հինգ տոկոս։ Մենք առաջինն ենք ՆԱՏՕ-ում, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, քանի որ սառը պատերազմից հետո մենք այլևս մշտական խաղաղության դարաշրջանում չենք», – ասել է Լեհաստանի արտգործնախարարը։
Սիկորսկին նաև ասել է, որ պաշտպանում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ճնշումը ՆԱՏՕ-ի երկրների վրա՝ պաշտպանական ծախսերն ավելացնելու համար: