Ռադոսլավ Սիկորսկի. Ամերիկան 2022 թվականի սեպտեմբերին «Հյուսիսային հոսք» գազատարների պայթյունի մասին նախապես տեղեկություն ուներ , բայց չխանգարեց
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Ամերիկան նախնական տեղեկություն ուներ 2022 թվականի սեպտեմբերին «Հյուսիսային հոսք» գազատարների պայթյունի մասին, բայց դա չկանխեց։
Հարցին, թե պայթյունի հետևում կանգնած է Ուկրաինան, Ռադոսլավ Սիկորսկին պատասխանել է, որ պայթյունն իրականացրել է մեկը, ով անձնական շահ ուներ։
Ինքը՝ Ռադոսլավ Սիկորսկին, դեմ էր ռուսական գազատարի կառուցմանը։ 2006 թվականին Սիկորսկին «Հյուսիսային հոսք 1»-ի կառուցումն անվանեց Ռիբենտրոպ-Մոլոտովի նոր պայմանագիր։