Ռադկա Բետչևա. Կարևոր է ճանաչել հանրային լրատվամիջոցների դերը ժողովրդավարացման գործընթացում, քանի որ այն համարվում է որպես ժողովրդավարական ինստիտուտ, ինչպես խորհրդարանը կամ այլ ինստիտուտները
Եվրոպական հեռարձակողների միության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունների ղեկավար Ռադկա Բետչևան նշում է, որ հանրային հեռարձակողի դերը կարևոր է ցանկացած ժողովրդավարական հասարակության համար, քանի որ այն համարվում է ժողովրդավարական ինստիտուտ, ինչպես խորհրդարանը կամ այլ ինստիտուտները։
Ռադկա Բետչևայի խոսքով, կարևոր է, որ հանրային հեռարձակողը տեղեկատվություն տրամադրի քաղաքացիներին, գիտելիքներ տրամադրի տեղեկացված ընտրություն կատարելու համար:
«Շատ կարեւոր է նաեւ, որ հանրային հեռարձակողը կարողանա սեղանի շուրջ հավաքել բոլոր կողմերին եւ կազմակերպել բանավեճեր՝ օգնելու քաղաքացիներին հասկանալ տարբեր կարծիքներն ու դիրքորոշումները: Սա այն է, ինչ անում է հանրային հեռարձակողը բոլոր ժողովրդավարական հասարակություններում՝ կողմերին սեղանի շուրջ բերելով, հանրային բանավեճեր, հաղորդումներ, որոնք օգնում են մարդկանց կատարել տեղեկացված ընտրություն: Այս դերը հատկապես կարևոր է»,- ասել է Ռադկա Բետչևան։
Բացի այդ, ըստ նրա, անհրաժեշտ է համարժեք և կանխատեսելի ֆինանսավորում, որպեսզի հանրային լրատվամիջոցները լինեն անկախ և որակյալ։
«Ես կարծում եմ, որ Վրաստանի համար, ժողովրդավարական հասարակության համար կարևոր է ճանաչել հանրային լրատվամիջոցների դերը ժողովրդավարացման գործընթացում։ Հանրային լրատվամիջոցները անկախ և որակյալ լինելու համար անհրաժեշտ են համարժեք և կանխատեսելի ֆինանսավորում, քանի որ հանրային լրատվամիջոցները պարտավոր են ծառայել հասարակության բոլոր շերտերին: Բոլորին ասելով՝ նկատի ունեմ հաշմանդամություն ունեցող մարդկանց, փոքրամասնություններին, երեխաներին, սոցիալապես անապահով խմբերին։ Շատ կարևոր է, որ այս ժողովրդավարական ինստիտուտին հնարավորություն տրվի անել այն, ինչ պետք է անի յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակությունում»,- ասել է Ռադկա Բետչևան։