Ռադայի նախագահ. Բանակցություններից հետո կքննարկվի ՆԱՏՕ-ի վերաբերյալ Ուկրաինայի Սահմանադրության ձևակերպումը
Ռադայի նախագահ. Բանակցություններից հետո կքննարկվի ՆԱՏՕ-ի վերաբերյալ Ուկրաինայի Սահմանադրության ձևակերպումը

Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի խոսքով՝ Ուկրաինայի եվրատլանտյան նկրտումների ձևակերպումը կքննարկվի պատերազմի ավարտի շուրջ բանակցություններից հետո։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները։

«Քանի որ Ուկրաինայի ուղին դեպի եվրատլանտյան ինտեգրում ամրագրված է Ուկրաինայի սահմանադրությամբ, մենք այս ուղղությամբ լեգիտիմության շատ բարձր մակարդակ ունենք։ Այսպիսով, մենք կնայենք, թե ինչ ճանապարհով կգնան բանակցողները, իսկ հետո կսկսենք փնտրել մոդել, որը կա՛մ չի հակասում սահմանադրությանը, կա՛մ փոխում է սահմանադրությունն այս մասով»,- պարզաբանել է Ստեֆանչուկը։

Ստեֆանչուկի խոսքով՝ Ուկրաինայի համար կարևոր է, որ այդ պայմանավորվածությունների արդյունքում առաջին հերթին վերականգնվի անվտանգությունը և անվտանգության երաշխիքներ ձեռք բերվեն երկրի գործունեության համար։

«Ուստի մենք սպասում ենք, որ բանակցային գործընթացում ձեւավորվի բանաձև և կմիանանք դրա քննարկմանը»,- ասել է Գերագույն Ռադայի խոսնակը։