Quinnipiac University-ի հարցումը. Ջորջիա առանցքային նահանգում Դոնալդ Թրամփը առաջ է 7 տոկոսով
Quinnipiac University-ի հարցումը. Ջորջիա առանցքային նահանգում Դոնալդ Թրամփը առաջ է 7 տոկոսով

Նոր հետազոտության համաձայն՝ առանցքային Ջորջիա նահանգում Թրամփը յոթ տոկոսով առաջ է, այս մասին գրում է Politico-ն։

Հոկտեմբերի 10-14-ն անցկացված Quinnipiac համալսարանի հարցման համաձայն՝ Ջորջիա նահանգում հավանական ընտրողների 52%-ը աջակցում է Դոնալդ Թրամփին, իսկ 45%-ը՝ Կամալա Հարրիսին:

Հյուսիսային Կարոլինայում անցկացված հարցումը ցույց է տվել, որ ընտրողների 49%-ը աջակցում է Հարիսին, իսկ 47%-ը՝ Թրամփին։

Quinnipiac համալսարանի հարցումն անցկացվել է հոկտեմբերի 10-14-ը Ջորջիա նահանգում 1328 հավանական ընտրողների և Հյուսիսային Կարոլինայում 1031 հավանական ընտրողների մասնակցությամբ: Թերության սահմանը Ջորջիայում կազմել է պլյուս-մինուս 2,7 տոկոս, իսկ Հյուսիսային Կարոլինայում՝ պլյուս-մինուս 3,1 տոկոս: