Քալիֆոռնիայում հրդեհի հետևանքով զոհվել է մեկ մարդ
Քալիֆոռնիայում հրդեհի հետևանքով զոհվել է մեկ մարդ

70-ամյա Վիրջինյա Պեսոլան դարձել է հրդեհի առաջին զոհը: Նա մահացել է գլխի վնասվածքից, ծխի թունավորումից և այրվածքներից:

Իշխանությունների տվյալներով՝ տարհանվել է ավելի քան 200 հազար մարդ: Ավելի բարդ է իրավիճակը Վենտուրայում և Լոս Անջելեսում:

Կալիֆոռնիայում անտառային հրդեհները սկսվել են դեկտեմբերի 4-ին: Իրավիճակը բարդացնում է քամին և չոր եղանակը, ինչը, օդերևութաբանների տվյալներով, կձգվի մինչև դեկտեմբերի 10-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ: