Պյոնչանգից 150 կմ. հեռավորության վրա գրանցվել է երկրաշարժ
Հարավային Կորեայի օդերևույթաբանական կենտրոնի լրատվությամբ, Պյոհան քաղաքում, որը Պյոնչանգից գտնվում է 150 կիլոմետր հեռավորության վրա, տեղի է ունեցել 4,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Կենտրոնը օլիմպիական խաղերին մասնակիցներին և լրագրողներին կոչ է արել լինել զգոն:
Այս պահին զոհերի և ավերվածությունների մասին լրատվություն չկա, մամուլում տարածվել են միայն լուսանկարներ:
Օլիմպիական խաղերի կազմակերպիչները օլիմպիական խաղերի խափանման խնդիր չեն տեսնում:
Օլիմպիադայի ռեպորտաժները հնարավոր է դիտել հետևյալ հղումներով – Առաջին ալիք / Երկրորդ ալիք (միայն Վրաստանի տարածքում):
Հեղինակ -
Edgar Barsegyan