Պուտինի հայտարարությունից հետո իմ համար պարզ դարձավ, որ Հելսինկիի հանդիպմանը Թրամփը Վրաստանի և ՈՒկրաինայի լոբիստն էր. Թինա Խիդաշելի

Տասը տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին որոշումները ընդունվում են այնպես, որ մեծ փիղը սենյակում չի լինում, սակայն բոլորը տեսնում են,- այսպիսի մեկնաբանություն է արել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին, Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրվելու թեմայով Վլադիմիր Պուտինի հայտարարության կապակցությամբ:

Ինչպես նշել է Խիդաշելին, Պուտինի սպառնալիքները սկսվել է բավականին շուտ, դեռևս Մյունհենի կոնֆերանսին և շարունակվում է մինչ օրս:

«Պուտինի հայտարարության մեջ նոր բան չկա: Հիմնականը իմ կարծիքով, որը կարող ենք կարդալ նրա հայտարարությունից, երևի թե նա է, որ այս հայտարարությունը չմտածված չի արվել, Թրամթ-Պուտին հանդիպումից հետո: Իմ համար արդեն պարզ է, որ այդ հանդիպմանը նախագահ Թրամփը բարձրացրել է Վրաստանի և ՈՒկրաինայի ՆԱՏՕ-ին անդամագրվելու հարցը: Պուտինի հայտարարության մեջ ես տեսա Պուտինի մերժումը Թրամփի հավանաբար առաջարկի վրա, չնայած նան, որ Պուտինը ասել է, որ հանդիպմանը այդ հարցը չի քննարկվել: Այս պահի համար ամենա դրական պահը այն է, որ Հելսինկիի հանդիպմանը նախագահ Թրամփը, այլ հարցերի հետ մեկտեղ, եղել է Վրաստանի և ՈՒկրաինայի լոբիստը»,-նշել է Թինա Խիդաշելին:

Հելսինկիում երեկ կայացել է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը: Բացի այդ, Ռուսաստանի նախագահը Թրամփի հետ հանդիպումից հետո  Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը՝ Վրաստանի և ՈՒկրաինայի ՆԱՏՕ-ին անդամագրության վերաբերյալ ունենալու է բացասական արձագանք: