Պուտինի և Էրդողանի հանդիպման գլխավոր ուղերձները՝ տեսանյութում

Սիրիա, Եգիպտոս, Թուրքիա – Վլադիմիր Պուտինը մեկ օրում հասցրել է վայրէջք կատարել երեք երկրներում էլ: Ռուսաստանի Դաշնության նախագահը իսլամական աշխարհի առաջնորդների հետ փորձում է խորացնել երկկողմ համագործակցությունը: Անկարայում անցկացված հանդիպման ժամանակ, երկու երկրների առաջնորդները բարեկամությունը հաստատելու համար ներկայացրել են Ռուսաստան-Թուրքիայի միջև ավելացած զբոսաշրջության և բեռնաշրջանառության վիճակագրությունը: Պուտինի և Էրդողանի հանդիպման գլխավոր թեման՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանն էր: